Անգլերեն

Անգլերեն

There is a small  kitchen in our  house.
There are two beds in the bedroom.
There are  books on the table.
There is a large bathroom in our house.
There are kittens under the table.
There is a book on the table.
There is a rubber in the pencil-box.
There is a pen on the bag.
There are rulers in the box.
There are pencils on the table.
There are  copy-books in my bag.

Մայրենի

ՃՊՈՒՌՆ ՈՒ ՄՐՋՅՈՒՆԸ

Թռի-վռի մի ճպուռ,

Ողջ ամառը շուռումուռ
Երգեց, ճռռաց,
Ճռճռաց:
Մին էլ ըհը, ձմեռը
Փռեց իրա թևերը,
Բացեց գորգը սպիտակ,
Դաշտերն առավ ձյունի տակ:
Անցան պայծառ օրերը,
Էլ ո՞րն ասեմ, էլ որը,
Երբ ամեն մի թփի տակ,
Թե սեղան կար, թե օթյակ:
Եկան օրեր ցրտաշունչ,
Ճպուռն ընկավ լուռումունջ.
Քաղցած փորին էլ ի՞նչ երգ,
Ցուրտը տարավ ոտ ու ձեռք:
Զնգր-զնգր դողալով,
Ծանր-ծանր սողալով,
Նա մրջյունին ասում էր,
— Գլխիդ մատաղ, սանամեր,
Մի ճար արա, շունչ առնեմ,
Ցրտից, սովից չմեռնեմ.
Կերակրիր, տաքացրու,
Մինչև գարուն ապրեցրու:
— Ի՞նչ խաբար է, սանիկս,
Զարմանում եմ, ջանիկս.
Չաշխատեցի՞ր ամառը,
Ասա, ի՞նչ էր պատճառը:
Էդպես բանի, սանամեր,
Էլ ժամանակ ո՞վ ուներ,
Էն խոտերում բուրավետ
Երգում էինք մերոնց հետ
— Ուրեմն` դո՞ւ:
— Այո, ես…
Ողջ ամառը դեն ու դես
Երգում էի մշտապես:
— Երգո՞ւմ էիր, շատ բարի
Այժմ էլ բռնի վեր-վերի,
Քամին ծափ տա` դու պարի:
  • Բնութագրե՛ք ճպուռին:
  • Նա շատ էր երգում, պարում, թռվռում և նա չէր սիրում աշխատել:
  • Բնութագրե՛ք մրջյունին:
  • Աշխատասեր էր բարի էր:
  • Առակից գտե՛ք այն տողերը, որտեղից երևում է, որ ճպուռը աշխատասեր չէ, գունավորե՛ք:
  • Էդպես բանի, սանամեր,
    Էլ ժամանակ ո՞վ ուներ,
    Էն խոտերում բուրավետ
    Երգում էինք մերոնց հետ
    — Ուրեմն` դո՞ւ:
    — Այո, ես…
    Ողջ ամառը դեն ու դես
    Երգում էի մշտապես:
  • Ճպուռին խորհուրդ տվե՛ք:
  • Ճպուռ ջան, երբ մրջյունները աշխատում են չի նշանակում, որ դու պիտի քնես  այլ իրենց հետ կեր ունենաս ձմռան համար:
  • Մրջյունին մեղադրե՛ք:
  • Մրջյուն ջան, ինչու ճպուռին չկանչեցիր քո տուն, որ մի քիչ ուտի, խմի, քնի, որ չմրսի: