Իմ սիրած կենդանիներն են Վանա կատուները, շները, թութակները։ Ասում են, որ Վանա կատուների աչքեր գունավոր են։ Լինում են դեղին, կապույտ, շագանակագույն։ Շները մարդու ամենալավ ընկերներն են։ Լսել եմ, որ թութակը կրկնում է, ինչ լսում է։ Նա գեղեցիկ փետուրներով է կարմիր, դեղին ու կապույտ։
Ձիերը շատ զգուշավոր և արագաշարժ կենդանիներ են: Ապրում են 25–30 տարի: Զգայարաններից լավ զարգացած է լսողությունը, այնուհետև տեսողությունը և հոտառությունը: Բուսակեր է: Մեկ օրվա ընթացքում կարող է ուտել 25 մինչև 100 կգ խոտ: Ամռանը խմում է 30-60 լ ջուր, ձմռանը՝ 20-25 լ: Հիմնական կերը խոտը և վարսակն է:
Շունը վայրի կենդանիներից առաջինն է, որին մարդն ընտելացրել է դեռևս քարի դարում: Շներն ունեն լավ զարգացած լսողություն, տեսողություն և հոտառություն: Լավ վազում և լողում են:
Վանա կատուն սերում է Վանա լճի տարածքից: Վանա կատուն բավականին խոշոր է իր չափերով, հայտնի է որպես լավ լողորդ: Վանա կատուն որսորդ է, որը կարողանում է ձուկ որսալ ջրում: Վանա կատվի աչքերը կարող են լինել երկնագույն, դեղին և տարբեր գույների: Կանաչ աչքերով Վանա կատուներ չեն հանդիպում: