Ուս․ երրորդ շրջան·Խոհարարություն

Թթխմորի մասին

Հացը մետաղից հին է:
Նույնիսկ մինչ բրոնզե դարաշրջանը, մեր նախնիները կերել են հաց: Ամենահին հացըհայտնաբերվել է Շվեյցարիայում, մթա. 3500թ-ին: 19-րդ դարում, արտադրական խմորիչների ի հայտ գալը, մեծ հարված էր թթխմորով հացերի արտադրությանը: Ի րարբերություն թթխմորի, արտադրական խմորիչները ապահովում էին արագություն և կայունություն:
Արդեն 1910թ-ին ընդունվեցին մի շարք օրինագծեր, որոնք արգելում էին գիշերային աշխատանքը, և սահմանափակում էին հացթուխների աշխատաժամերը:
Ի տարբերություն մյուս երկրներին, Գերմանիան մասնակիորեն պահպանեց թթխմորի օգտագործումը, տարեկանի հացի արտադրության մեջ: 19-րդ դարերի 80-ական թվականներին Մեծ Բրիտանիայում պահանջարկն այնքան շատացավ թթխմորով հացի, որ 1993թ-ին մշակեցին կանոնակարգեր, որոնք սահմանում էին, թե որ հացը կարելի է վաճառել որպես թթխմորով հաց: Վերջերս կրկին հետաքրքրություն է նկատվում առողջ հացի հանդեպ:
Թթխմորով հացի առողջարար հատկությունները:
Թթխմորով հացը, վիտամինների և հանքանյութերի հարուստ աղբյուր է, հատկապես հարուստ է սննդարար նյութերով, որոնք մարդկային օրգանիզմը հեշտությամբ է կլանում: Ուսումնասիրությունները ցույց են տվել որ թթխմորում պարունակող պեպտիդների նման հակաօքսիդանտները կարող են նվազեցնել քաղցկեղի որոշ տեսակների ծերացման նշանների կամ քրոնիկ հիվանդությունների առաջանալու վտանգը: Ըստ ուսումնասիրությունների թթխմորով հացը գործում է որպես պրեբիոտիկ, ինչը նշանակում է որ հացի թաղանթանյութը օգնում է կերակրել ձեր աղիքների (՚լավ՚)բակտերիաները:
Պրեբիոտիկը 

մեծացնում է բիֆիդոբակտերիաների և կաթնաթթվային բակտերիաների քանակը, ակտիվությունը:
Թթխմորն ունի գլյուտենի ավելի ցածր գլյուտենի պարունակություն, քան հացի բոլոր մյուս տեսակները:
100գ թթխմորով հացը պարունակում է ՝
կկալ.՝230
սպիտակուց՝ 7,8գր.
ճարպ՝0,7 գր.
ածխաջուր՝47գր.
մանրաթել՝2,9գր.
Մեծ քանակությամբ պարունակում է ՝ կալցիում, կալիում,մագնեզիում, ֆոլաթթու և նիացին:

Ուս․ երրորդ շրջան·Խոհարարություն

Թերթերուկ

Տավուշի յուղաբլիթ քաղցրեղեն, որը Տավուշի մարզում անվանում են սալի, փսալի, իսկ Արցախում` Թրթերուկ։ Այն բարակ խմորաշերտերի արանքները խորիզ լցրած բլիթանման թխվածք, խավաբլիթ է: Հոմանիշներն են թերթակարկանդակ, խավակարկանդակ, շերտաբլիթ, շերտակարկանդակ:

Վարդավառին, որը Տավուշում յուրովի է նշվում, պարտադիր սալի են թխում:

Բաղադրությունը — Ալյուր – 1 կգ, ջուր, բուսական յուղ – 500 գ:

Միջուկի համար՝ շաքարավազ – 400 գ, դարչին – 1 պտղունց, վանիլ – 1 պտղունց:

Պատրաստման եղանակը — Գոլ ջրին աղ խառնել, ալյուրն աստիճանաբար ավելացնել, պինդ խմոր սարքել, թողնել 15 րոպե հանգստանա: Դրանից հետո խմորը վերածել 50 գրամանոց գնդերի: Գնդերը բարակ բացել եւ բարակ շերտով էլ վրան բուսայուղ քսել: Միջուկը լցնել վրան, խմորը պարուրաձեւ փաթաթել, գրտնակով բացել 2 մմ հաստությամբ ու թխել թավայի վրա:

Ուս․ երրորդ շրջան·Խոհարարություն

Շոկոլադե կեքս

Շոկոլադե կեքսերի բաղադրատոմսերը շատ են: Այս բաղադրատոմսով ստացվում է մոտավորապես 10-12 հատ:Կեքսերը ստացվում են շատ համեղ և ախորժելի:

Բաղադրությունը`

  • 150 գրամ կարագ
  • 150 գրամ շաքարավազ
  • 100 մլ կաթ
  • 5 ճ/գ կակաո
  • 2 հատ ձու
  • 2 թ/գ փխրեցուցիչ
  • 200-250 գրամ ալյուր

Կրեմի համար`

  • 5 ճ/գ թթվասեր (20 % յուղայնության)
  • 4 ճ/գ կակաո
  • 4 ճ/գ շաքարավազ
  • 1 ճ/գ կարագ

Պատրաստման եղանակը`


1.Կաթսայի մեջ լցնել կարագը, կակաոն, շաքարավազը և կաթը: Հասցնել եռման աստիճանի և վերցնել կրակի վրայից: Թողնել, որ պաղի:
2. Պաղած զանգվածի վրա ավելացնել 2 հատ ձու և հարել:
3.Ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը: Պետք է ստացվի ոչ շատ պինդ խմոր:
4.Կեքսի ֆորմաներին մի փոքր կարագ քսել: Ֆորմաների 2/3 լցնել խմորով: 180 աստիճան ջերմաստիճանի ջեռոցում եփել 20-25 րոպե:
5.Կրեմի համար կաթսայի մեջ խառնել թթվասերը, կակաոն, շաքարավազը և կարագը: Դնել կրակին և հասցնել եռման, հենց սկսեն պղպջակներ երևալ, կրակից վերցնել: Թողնել, որ պաղի: Կրեմը քսել կեքսերի վրա և մատուցել թեյի կամ սուրճի հետ:

Ուս․ երրորդ շրջան·Խոհարարություն

Տարեկանի հաց

Բաղադրիչներ

1. Տարեկանի ալյուր – 1.5 բաժակ
2. Ջուր – 0.5 բաժակ
3. Ցորենի ալյուր – 0.5 բաժակ
4. Կվաս – 2 ճ/գ
5. Բուսայուղ – 1 ճ/գ
6. Մեղր – 1 ճ/գ
7. Չոր դրոժ – 1 թ/գ
8. Աղ – 0.5 թ/գ
9. Սոդա – 0.25 թ/գ

null

Ad by NATIVE NETWORK

Պատրաստման եղանակը

1. Չոր կվասի վրա լցնել մոտ 100 մլ եռացրած ջուր և թողնել, որ սառչի:

Խոհարարություն

Հացահատիկային կուլտուրաներ,Խմորային հմտություն

Պելմենի

Պելմենները Ռուսաստանի խորքերում և Սիբիրում բնակվող ուգրո-ֆիննական ազգությունների, ուդմուրտների, կոմի-պերմյակների, մանսիների և ֆինների ազգային կերակուրն է։ Հաճախ այն անվանում են սիբիրյան պելմեններ, քանի որ թափանցելով Սիբիր, այն վերապրել է իր երկրորդ ծնունդը։ Համաձայն ստուգաբանական բառարանների, ռուսերեն Пельмени (պելմեններ) անվանումը փոխառված է ուգրո-ֆիննական լեզուներից։ Այն կազմված է «պել»՝ ականջ և «նյան»՝ հաց բառերից, այսինքն՝ «հացե ականջ»։ 

Բաղադրիչներ՝

  • 2 ձու
  • 300գրամ գոլ ջուր
  • 0,5թեյի գդալ աղ
  • ալյուր 0,8 գրամ

Մասնագիտական կողմնորոշման տարատարիք խմբերը պելմենի պատրաստեցին մեծ ոգևորությամբ։Հաջորդ դասին եփելու են տարբեր բաղադրատոմսերով։

Խոհարարություն

Պատրաստում եք արիշտա

Արիշտան լավ չորացնելուց հետո,եփում ենք եռացող ջրի մեջ առանց աղ օգտագործելու ,քանի-որ արիշտայի խմորը պատրատում ենք աղի։ Մի քանի տարբերակներ կան պատրաստման,բայց բոլոր ձևերում արիշտայի համն ու հոտը ապահովում է առատ յուղի կամ կարագի մեջ տապակելը։

Մենք պատրաստեցինք արիշտա դասական տարբերակով, եռացող ջրի մեջ կեփեցինք բուն արիշտան,ջուրը կքամեցինք այնուհետև յուղի մեջ տապակեցինք, տապակելուց հետո մատուցում ենք սիրով։

Խոհարարություն

Առողջ սնունդ և ապրելակերպ

Գիրություն և ճարպակալ
Վերջին ժամանակներս աշխարհում գնալով ավելանում է գիրության տառապող մարդկանց թիվը։ Որոշ երկրներում բնակչության 2/3-րդը տառապում է գիրությամբ։ Հաճախ մարդիկ գիրանում են, որովհետև տարբեր տարաքներում սնվում են նույնատիպ։ Օրինակ՝ 35 տարեկանում չի կարելի սնվել ինչպես 15-ում։ Սննդի ավելորդ քանակը մեզ տալիս է ավելորդ էներգիա, որը մեր օրգանիզմը չի ծախսում։ Էներգիետիկ հաշվեկշռի խաղտումը հաճախ լինում է այլ պատճառով։ Քիչ շարժում, կյանք առանց սպորտ, դեղերի չարաշահում։ Ճապակալումը նպաստում է օրգանիզմում նյութափոխանակության պրոցեսների խանգարմանը։ Դրա հետևանքով ի հայտ են գալիս մի շարք հիվանդություններ։ Օրնակ՝ շաքարային դիաբետ, աթերորոսկլերոս, արյան գեր ճնշում, քնի խանգառումներ, քաղցկեր։ Քաշի ավելանալուց բացի տրամադրության փոփոխում, հոգնացություն, պրոբլեմատիկ մաշկ, վոտքերի այտուցներ, ճարպակալումը հնարավոր է կախել ինչն էլ կնպաստի վերը նշված հիվանդությունների ազատվելը։

Գիրության նպաստող հիմնական գործոններ
• սննդամթերքի առատություն
• ճիշտ սնվելու գիտելիքների պակաս
• անառողջ սննդային սովորություններ
• մեծ չափաբաժնող սննդի ընդունում
• նախաճաշի և ճաշի ընկած ժամանակահատվածում մեծ քանակի քաղցրի օգտագործում
• երեկոյան ուշ ժամերի ծանր սննդի ընդունում
• կենդանածագման սննդամթերքի շատ օգտագործում
• բանջարեղենի քիչ օգտագործում
• դրսում արագ սննդով հաճախ սնվել

Մարդու մարմնի քաշի փոփոխությունը կախված է նրա կողմից ընդունած սննդի կալորյաների և ծաղսած էներգիայի տարբերությունից
• Եթե ձեր ընդունած ավելի շատ է տալիս էներգիա, քան ծաղսում եք, ապա քաշը կավելանա։
• եթե ծաղսում ես էներգիա շատ, ուտում էս քիչ, քաշտ կնվազի։
• եթե ծաղսում եք այնքան որքան ստանում եք սննունդով, ապա ձեր քաշը կպահպանվի։

Խոհարարություն

Առողջ ափսե 2

Օրվա սննդակարգը պետք է բաղկացած լինի սննդի 3 հիմնական ընդունումից և 2 միջանկյալից։ 3 Հիմնական ճաշը լինում է նախաճաշ, ճաշ և ընթիրքից։ 2 Միջանյալը բաշխվում է համադրվում են հիմնական սնդնդի, իսկ միջանյալները բաշխվում են հիմնական սննդի միջակայքում։

Նախաճաշ
Առավոտ ժամը 7-ին ցանկալի է նախաճաշել։ Նախաճաշին ամենալավ տարբերակը ձու տարբեր տեսակի, սերուցքային բրդուճ, ավոկադո, միկրոկանաչիներ, շիլաներ։

Միջանկյալ
Ընկույսեղեն, քորամիրգեր առանց շաքարի, խորմայով պատրաստված կոնֆետ։

Ճաշ
Կտրած բանջարեղեն, խաշած տավարի կամ հավի միս։

3 հետո Միջանկյալ
Մրգի հյութմ, սնեք։

Ընթիք
բանջարեղենային կամ ձկով ապուրներ: