Մաթեմատիկա առանց բանաձևերի·Մաթեմատիկա և երևակայություն

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ

1. Անին ու Վարդանը բաժանեցին 9 կոնֆետ այնպես, որ Անիին 5 կոնֆետ ավելի հասավ: Որքան կոնֆետ կերավ Վարդանը:
2

2. 40612027001 թվի մեջ ջնջեք 5 թիվ այնպես, որ ստացված թիվը լինի ամենափոքրը:
46217

Թեթև տրամաբանական վարժանք. Լուծեք կատակ- խնդիրները՝

3. А քաղաքից Б իքնքնաթիռը թռչում է 80 րոպեում, իսկ հակառակը 1 ժամ 20 րոպեում: Ինչու
1ժ 20 րոպեն 80 րոպե է։

4. Մեկ պտույտը երկրի շուրջն արբանյակը կատարում է 1ժ 40 րոպեում: Իսկ մյուսը՝ 100 րոպեում: Ինչպես է դա հնարավոր:
1ժ 40 րոպեն 100 րոպեն է

5. Ինչն է ձեզ պատկանում, սակայն ուրիշներն են այն օգտագործում:
Անուն։

6. Մարդը նստած է, սակայն դուք չեք կարողնա նստել նրա տեղը, նույնիսկ այն դեպքում երբ այդ մարդը կանգնի ու գնա:
Մարդը քո գիրկն է նստած։

Հաշվետվություն·Մաթեմատիկա առանց բանաձևերի·Մաթեմատիկա և երևակայություն

Հաշվետվություն

  1. Քանի՞ աշխատանք է կատարված և տեղադրված բլոգի Մաթեմատիկա առանց բանաձևերի/Մաթեմատիկա և երևակայություն բաժնում։
    12
  2. Ո՞ր նախագծերին ես մասնակցել․ թվարկել անվանումներով։
    Մաթեմատիկական ֆլեշմոբների լուծում
    Նվիրելու իմ ալգորիթմը
    Մաթեմատիկոսներ
    Մայր դպրոցի դասարանների/սովորողների քանակ․ Դիագրամներ
    My Created Quizizz
  3. Տեղադրիր առարկայի շրջանակներում կատարածդ աշխատանքների/ նախագծերի հղւմները։
    ահա հղումը
  4. Ո՞ր նախագծերին չես մասնակցել, որո՞նք են բացթողումներդ։
    Ես մասնակցել եմ բոլոր նախագծերին։
  5. Ի՞նչ ժամկետում ես պատկերացնում և պատրաստվում կատարել բաց թողնված աշխատանքները, լրացնել բաց թողնված նախագծերը։
    Այս ամսվա վերջ-մյուս տարվա սկիզբ
  6. Ի՞նչ մաթեմատիկական թեմայով ես ցանկանում տեսնել հաջորդ նախագիծը։
    Գրաֆիկների թեմայով։
  7. Ինչպիսի՞ն կլինի քո մասնակցությունը հաջորդ նախագծին։
    Իմ կարծիքով ավելի լավ։
  8. Ինչպե՞ս կգնահատես առարկայի շրջանակներում մինչ այժմ կատարածդ աշխատանքը
    9
Մաթեմատիկա առանց բանաձևերի·Մաթեմատիկա և երևակայություն

Երրորդ մակարդակ

1. Քանի՞ եռանիշ թիվ կա, որոնցից յուրաքանչյուրը բաժանվում է և՛ 7-ի, և՛ 11-ի:

154, 231, 308, 385, 462, 539, 616, 693, 770, 847, 924
Պատ․՝ 11

2.Հայրը 38 տարեկան էր, որդին՝ 15, դուստրը՝ 5: Քանի՞ տարի հետո որդու և դստեր տարիքների գումարը հավասար կլինի հոր տարիքին:

18

Մաթեմատիկա առանց բանաձևերի·Մաթեմատիկա և երևակայություն

Երկրորդ մակարդակ

1. Երկու թվերի գումարը 65 է: Այդ թվերից մեկի և 64-ի գումարը 72 է: Գտեք մյուս թիվը:

Պատ․՝ 57

2. Երեք մետաղադրամիներից մեկը կեղծ է՝ ավելի ծանր է իսկականից, ընդ որում մետաղադրամները արտաքինից իրարից չեն տարբերվում: Նժարավոր կշեռքի օգնությամբ ամենաքիչը քանի՞ կշռումով կարող ես գտնել կեղծը մետաղադրամը:

Պատ․՝ 2

3. Գտեք այն ամենափոքր եռանիշ թիվը, որը բաժանվում է և՛ 3-ի, և՛ 4-ի:

Պատ․ ՝ 120

4. Մի շարքով պետք է տնկել վեց տնկի՝ 3 խնձորենի և 3 դեղձենի: Նույն մրգի տնկիները իրար նման են, և տարբերվում են մյուս մրգի տնկիներից: Շարքում առաջին և վերջին տնկիները պետք է տարբեր մրգերի լինեն: Քանի՞ տարբեր ձևով է հնարավոր իրականացնել ծառատունկը:

Պատ․՝ 2

5. Գայանեն գրեց 5, 2, 1, 4 թվանշանները: Նարեն դրանցից ընտրելով 3 թվանշան գրեց 4-ի բաժանվող հնարավոր ամենամեծ եռանիշ թիվը: Եվան այդ նույն թվանշաններից ընտրելով 3 թվանշան, գրեց 4-ի բաժանվող հնարավոր ամենափոքր եռանիշ թիվը: Աղջիկների ընտրած թվանշաններից քանի՞սն են ընդհանուր։

Պատ․՝ 3

6, Ավտոմատ սարքում երկու գույնի կոնֆետ կա՝ կարմիր և դեղին: Յուրաքանչյուր 100 դրամի դիմաց սարքը տալիս է մեկ կոնֆետ՝ գույնի ընտրությունը կատարում է պատահականորեն: Արամը ամենաքիչը քանի՞ դրամ պետք է ծախսի, որպեսզի նույն գույնի գոնե երկու կոնֆետ հաստատ ունենա:

Պատ․՝ 300դր

7. 15 վարպետը տունը կառուցեցին 150 օրում։ Նույն աշխատանքը 30 վարպետը քանի՞ օրում կավարտեն, եթե բոլոր վարպետները աշխատում են նույն արագությամբ:

Պատ․՝ 75 օր

8. Ամենքաիչը քանի՞ գույն է անհրաժեշտ 8×8 չափի քառակուսի աղյուսակը ներկելու համար, որ հարևան վանդակների որևէ զույգ նույն գույնի չլինի (վանդակը ամբողջությամբ ներկում ենք մեկ գույնով, հարևան կհամարենք այն վանդակները, որոնք ընդհանուր կողմ ունեն):

Պատ․՝ 2

9. Գևորգը geogebra ծրագրում պատկերեց շրջանագիծ և վրան նշեց 15 կետ։ Կետերից յուրաքանչյուրը հատվածով միացրեց նշված կետերից բոլոր մնացածների հետ։ Քանի՞ հատված կստացվի:

Պատ․՝ 16

10. Մաթեմատիկայի օլիմպիադայի ժամանակ Աշոտը պետք է 20 խնդիր լուծեր: Ժամանակը լրանալուց հետո, Աշոտը հաշվեց, որ իր լուծած խնդիրների քանակը չորս անգամ ավելի շատ է, քան չլուծածները: Քանի՞ խնդիր էր լուծել Աշոտը:

20:4=5

20-5=15

Պատ․՝ 15

Մաթեմատիկա առանց բանաձևերի·Մաթեմատիկա և երևակայություն

Վիլյամ Ջոնս

Վիլյամ Ջոնս

Վիլյամ Ջոնսը ծնվել է 1675 թվականին, Ջոն Ջորջ Ջոնսի և Էլիզաբեթ Ռոուլանդի ընտանիքում, Անգլիայի Լավինհանգել Տրեր Բեյրդ գյուղում։ Ընտանիքն աղքատ էր, և Վիլյամին ուղարկել էին տեղի Լանվեհելի եկեղեցու բարեգործական դպրոցում սովորելու։ Այնտեղ նրա մաթեմատիկական ունակությունները նկատել էր տեղի հողատերը, որի օգնությամբ Վիլյամն աշխատանքի էր տեղավորվել լոնդոնյան վաճառականի մոտ, որպես հաշվապահ։ Կարիերայում իր հաջողությունների համար Ջոնսը պարտական էր Հյուսիսային Ուելսի պատվավոր Բաքլի ընտանիքին և կոմս Մակլեսֆիլդին։ 

1695-1702 թվականներին Ջոնսը եղել է ռազմածովային ծառայության մեջ՝ դասավանդելով մաթեմատիկա ռազմանավերի վրա։ Ծովային նավատորմում ծառայությունը հետաքրքրություն առաջացրեց նավագնացության նկատմամբ և 1702 թվականին հրատարակեց «New Compendium of the Whole Art of Navigation» աշխատությունը՝ նվիրելով այն գրող, գիտնական և անգլիկացի քահանա Ջոն Հարիսին։ Այս աշխատանքում Ջոնսը ուսումնասիրել է ծովային դիրքերի հաշվարկման մեթոդները՝ մաթեմատիկան օգտագործելով տեղորոշման ծրագրում։

Ջոնսի ամենամեծ ներդրումը, որպես մաթեմատիկոս, հանդիսանում է այն, որ նա առաջարկել է շրջանագծի երկարության և տրամագծի հարաբերությունը նշելու համար օգտագործել հունական π {\displaystyle \pi } տառը։ Նա առաջինն է, ով օգտագործել է այդպիսի նշումը 1706 թվականին։ 

Չնայած նրան, որ մաթեմատիկայում որպես գիտաշխատող այնքան էլ հայտնի չէր, Վիլյամ Ջոնսը լավ հայտնի էր մաթեմատիկայի պատմաբաններին, քանի որ նա նամակագրություն էր հաստատել XVII դարի շատ մաթեմատիկոսների, այդ թվում՝ Իսահակ Նյուտոնի հետ։

Մաթեմատիկա առանց բանաձևերի·Մաթեմատիկա և երևակայություն

Չորրորդ մակարդակ․ Նոյեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ — 2021

1. Սեղանին դրված է 19 խաղաքարտ՝ բոլորը շրջված։ Ամեն քայլին թույլատրվում է ընտրել 3 խաղաքարտ և շրջել դրանք։ Ամենաքիչը քանի՞ քայլով է հնարավոր բոլոր խաղաքարտերը շրջել ճիշտ երեսով:

Պատ․՝ 7

2.Հրաձիգը 10 անգամ կրակել է ստանդարտ թիրախի ուղղությամբ և հավաքել 90 միավոր: Քանի՞ անգամ է խոցել 7, 8, 9, եթե 10-ը խոցել է 4 անգամ, ընդ որում՝ նշվածներից բացի, այլ տեղերում խոցում և վրիպում չի եղել, և նշված թվերից յուրաքանչյուրը խոցվել է:

7 + 8 x 2 + 9 x 3 = 50
50 + 10 x 4= 90
Պատ․ ՝ 1 հատ 7, 2 հատ 8, 3 հատ 9-ը

3. 6 տարբեր ուսումնական առարկաներից, այդ թվում՝ մաթեմատիկայից և ֆիզիկայից, պետք է կազմել 6 ժամանոց դասացուցակ: Քանի՞ եղանակով է հնարավոր կազմել, եթե մաթեմատիկա և ֆիզիկա առարկաները միմյանց պետք է չհաջորդեն:

4 x 16 + 3 x 16 + 3 x 16 + 3 x 16 + 3 x 16 + 4 x 16 = 320

4. Միմյանցից 108 մ հեռավորության վրա գտնվող երկու կետերից միաժամանակ իրար ընդառաջ շարժվում են երկու մարմին, որոնցից առաջինը՝ 5 մ/վ հաստատուն արագությամբ: Երկրորդ մարմինն առաջին վայրկյանում անցնում է 3մ, իսկ յուրաքանչյուր հաջորդ վայրկյանում՝ 1 մետրով ավելի, քան նախորդ վայրկյանում: Քանի՞ վայրկյան հետո մարմինները կհանդիպեն, եթե հայտնի է, որ այդ ժամանակն արտահայտվում է բնական թվով:

5. 5սմ և 6սմ կողմերով քանի՞ եռանկյուն գոյություն ունի, որոնց մի անկյունը հավասար է 20 աստիճանի։

6. Սեղանին դրված է 2005 մետաղադրամ: Արմենն ու Արտակը խաղում են այսպիսի խաղ: Կատարում են հերթով հետևյալ քայլերը. Արմենը սեղանից կարող է վերցնել ցանկացած կենտ թվով մետաղադրամ՝ 1-ից մինչև 99: Հետո Արտակը կարող է վերցնել զույգ թվով մետաղադրամ՝ 2-100: Նա, ով վերջում չի կարողանում քայլ անել, պարտվում է: Ճիշտ խաղի դեպքում ո՞վ կհաղթի:Ձեր պատասխանը

7. Քանի՞ եղանակով է հնարավոր 14 թիվը ներկայացնել զույգ քանակությամբ՝ բնական զույգ թվերի գումարի տեսքով: (14=12+2 և 14=2+12 ներկայացումները համարվում են իրարից տարբեր):

8. Թվային հաջորդականության առաջին անդամը հավասար է 1-ի, հաջորդ երկուսից յուրաքանչյուրը 2 է, հաջորդ 3-ից յուրաքանչյուրը 3 է և այլն: Ինչի՞ է հավասար հաջորդականության 2005-րդ անդամը:

9. Երկու բնական թվերի արտադրյալը հավասար է 120-ի: Գտի՛ր այդ թվերի գումարի ամենափոքր հնարավոր արժեքը:

10. ABC(<B=90^0) ուղղանկյուն եռանկյանը ներգծված է O կենտրոնով շրջանագիծ, որը AB, BC կողմերը շոշափում է համապատասխանաբար K, L կետերում: Ուղիղը, որն անցնում է Օ կենտրոնով, հատվում է AB, BC կողմերի հետ համապատասխանաբար M, N կետերում: Գտի՛ր շրջանագծի շառավիղը և AC-ն, եթե 𝑀𝐾=225, 𝑁𝐿= 64 և MN || AC:

Մաթեմատիկա առանց բանաձևերի·Մաթեմատիկա և երևակայություն

ԽՄԲԵՐՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆՔ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 10 ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ»

3.Ֆինանսական որոշումներում չկան բացարձակ ճշմարտություններ, ամեն ինչ կախված է անձից և իրավիճակից:

4.Ֆինանսական աշխարհն ամեն օր զարգանում է, և կարևոր է շարունակաբար թարմացնել գիտելիքը, ծանոթանալ նոր գործիքներին, իրավիճակներին: