Հայոց լեզու·Հանրահաշիվ·Հաշվետվություն·Հասարակագիտություն·Հետաքրքիր է իմանալ·Ուսումնական հաշվետվություն·Պատմություն·Ռուսերեն·Քիմիա·Ֆիզիկա·Ֆիզիկա 8·Անգլերեն·Աշխարհագրություն·Գրականություն·Երկրաչափություն·Կենսաբանություն

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Հայոց լեզու
Հայոց լեզվի ժամին մենք կարդում ենք պատմություններ, կատարում ենք այդ պատմության առաջադրանքները։ Ամենակարևորը մասնակցում ենք հայոց լեզվի ֆլեշմոբերի և քննարկում ենք։

Գրականություն
Գրականության ժամին մենք վերլուծում ենք տարբեր հեղինակների ստեղծագործությունները։ Մեր մոտ հինգշաբթի օրը գրքի օր է և մենք բերում ենք մեր գրքերը և կարդում, պատմում ենք մեր բլոգներում։

Հանրահաշիվ
Հանրահաշվի ժամին մենք նոր թեմաներ ենք անցնում, լուծում ենք վարժություններ, խնդիրներ դասագրքից և ամսվա վերջում գրում ենք ինքնաստուգում։ Մասնակցում ենք ամենամսյա մաթեմատիկայի ֆլեշմովին։

Երկրաչափություն
Երկրաչափության ժամին մենք հիմնականում գծագրություններ ենք անում, որպեզսի կարողանաք լուծել խնդիրը։ Անցնում ենք նոր թեմաներ և լուծում այդ թեմայի հետ կապված առաջադրանքները։ Իսկ ամսվա վերջում գրում ենք ինքնաստուգում։

Անգլերեն
Անգլերենի ժամին մենք կարդում ենք տեքստեր, թարգմանում անգլերենից հայրեն և նախագծեր ենք իրականացնում։ Նաև սովորում ենք երգեր և մենք սովորել ենք ամանորյա երգ, որը կոչվում է (Last Christmas)։

Ռուսերեն
Ռուսերենի ժամին մենք կարդում ենք հետաքրքիր պատմվածքներ և վերլուծում դասարանում։ Կատարում ենք տարբեր առաջադրանքներ ուսուցչուհու բլոգից։

Աշխարհագրություն
Աշխարհագրության ժամին մենք աշխատում ենք ուրվագծային քարտեզներով, սովորում ենք երկրների կանոները, երկրները ինչպես են զարգանում։ Ինչ քաղաքներ կան և սովորում ենք այդ երկրերի պատմություն ու քաղաքականությունը։ Ստեղծում ենք պրեզենտացիա և ներկայացնում ուսուցչուհուն և մեր դասարանցիներին։

Հասարակագիտություն
Հասարակագիտության ժամին մենք ուսումնասիրում ենք հիմնական արժեքները, կարդում ազատության, արդարության և այլ թեմաների մասին և քննարուկում դրանք դասարանում։

Պատմություն
Պատմության ժամին մենք ուսումնասիրում ենք համաշխարհային և հայոց պատմությունը և պատասխանում ենք դասի հետ կապված հարցերին։ Ծանոթանում ենք երկրների պատմության հետ։

Կենսաբանություն
Կենսաբանության ժամին մենք ուսումնասիրում ենք մարդու օրգանիզմը։ Իմանում ենք թե ինչ օրգաներ կան մեր մարմնի մեջ, քնարկում ենք և հարցեր ենք տալիս ուսուչցուհուն, եթե ինչ որ բան չենք հասկացել։

Ֆիզիկա
Ֆիզիկայի ժամին մենք անցնում ենք ֆիզիկական տերմինները, օրենքները, նյութերը, շարժումները, կանոնները և այլն։ Եվ խնդիրներ լուծում։

Քիմիա
Քիմիայի ժամին մենք սովորում ենք քիմիական նյութերը, նրանց բաղադրությունը, կառուցվածքը, հատկությունները, տարածվածությունը, ստացման եղանակները, կիրառումը։ Նաև փորձեր ենք իրականացնում և պատմում բլոգում։ Մոռացա ասեմ, քանի որ մի քանի օրից նոր տարի է, մենք նոր տարվա կապակցությամբ տարբեր տարրերից պատրաստեցինք տոնածառ։ Մանրամասները՝ իմ բլոգում։

Ուսումնական հաշվետվություն

Ուսումնական Հաշվետվությունը

Սեպտեմբեր-դեկտեմբեր ուսումնական ժամանակահատվածի հաշվետվություն:

Մայրենի

Ուսումնական նյութերից հավանել եմ Անտեսանելի Տոնինոն, որովհետև ես արկածային գրքեր շատ եմ սիրում, իսկ Տոնինոն հետաքրքր և արկածային կերպար էր, Տոնինոն ուզում էր անտեսանելի լիներ և դարձավ անտեսանելի և արկածների մեջ ընկավ: Տոնինոյի արկածները շատ ծիծաղելու էին ու նա մի կարևոր բան սովորեցրեց բոլորիս: Մենք կարդում էինք, քնարկում էինք, առաջդրանքներ էինք անում:

Ինձ շատ է դուր եկել, որ ամեն շաբաթ մի նախագիծ ենք իրականցնում: Նախագծում պետք է ինչ որ մի բանի մասին գրես, պատմես:

Օրինակ ես գրել եմ

Հետաքրքիր փաստ Երևանի մասին

Ամանորը տարբեր երկրներում

Ամերիկայի մասին

Փոփ արտ

Հայկական պար

Մաթեմատիկա

Սեպտեմբերից-դեկտեմբերը հետաքրքիր թեմաներ էինք անցել: Ինձ ամենից շատը դուր է եկել, որ մենք և 6.6-դասարնը խաղացել ենք մաթեմատիկայի խաղ: Շատ հավես խնդիրներ կային օրինակ Ես Մայան և Գուրգենը մի թմից էինք և մի տրամաբանական հարց ընկավ մեզ, Ինչով կարող եք ատամով հասնել ծոծրակին, մենք սկիզբը չգիտեինք պատասխանը և հետո մտածեցինք, որ դա ոսկորն է, բայց պարզվեց, որ սանրի ատամներ էին:

Անգլերեն

Սեպտեմբերից-դեկտեմբերը նույնպես հետաքրքիր թեմաներ ենք անցել: Շատ ամանորյա երգեր ենք սովորել: Ինձ դուր եկավ մի երգ որի անունը  Santa Clause is coming to town, ես տանը մի ձմեռ պապի ունեմ որը  Santa Clause is coming to town երգն է երգում: Ու ինձ դուր է եկել, որ դասի 10 րոպեն խաղում ենք Սայմն սեզ: Ամեն անգամ ես շփոթվում եմ և խաղից դուրս եմ գալիս: Բացի դա շատ նոր բառեր եմ սովորել, երբեմն էլ ընկերուհիներիս, մայրիկիս հետ տանը խոսում եմ անգլերեն:

Ռուսերեն

Սեպտեմբերից-դեկտեմբերը պատմություներ ենք ընթերցել: Ինձ շատ է դուր եկել Սարյանի մասին պատմվածքը։ Կատարել եք քերականական առաջադրանքներ։

Բնագիտություն

Սեպտեմբերից-դեկտեմբերը բնագիտությունից անցել ենք հետքրքիր թեմաներ: Ինձ ամենաշատը դուր եկավ Էներգիայի, ձգողական ուժի մասին ուսումնական նյութերը:

Պատմություն

Սեպտեմբերից-դեկտեմբերը Պատմության դասին ընթերցում էինք, նայում էինք ֆիլմեր, պատմում տարբեր թեմաներ և այլն․․․: Շատ տեղեկություններ սովորեցինք մեր նախնիների մասին։

Երգ

Շատ երգեր ենք սովորել, որոնք ինձ շատ դուր են եկել: Օրինակ՝ Տեսեք աղավնին, Գողթան մանկտիկ և այլ երգեր, նաև խաղեր ենք խաղացել: Օրինակ ՝ ծափեր ենք խաղացել, պետք է ռիթմը լսես և կրկնես:

Տեխնոլոգիա

Տեխնոլոգայի ժամանակ շատ հետաքրքիր բաներ ենք սարքում։ Օրինակ թղթից տոպրակներ, կոճղի վրա նկարում ենք ամանորյա նախշեր և այլն․․․:

Պար

Պարի ժամանակ անցել ենք ազգագրական պարեր: Պարում էինք և հետքրքիր խաղեր էինք խաղում:

Մաթեմատիկա և երևակայություն