Անհատական պլան

Ուսումնական պլան

                                                                                                                                              Նախագիծ

 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ստեղծողի մոբիլ դպրոց

2019-2020 ուսումնական տարի

4,5-րդ դասարաններ

Առաջին, երրորդ ուսւոմնական շրջան

                                                                     Ուսումնական պլան

 

Բովանդակություն Շաբաթական ժամաքանակը
IV V  
Ընդհանուր բաղկացուցիչ      
Մայրենի 5 5  
Անգլերեն 2 2  
Ռուսերեն 2 2  
Մաթեմատիկա 4 4  
     
Բնագիտություն 2 2  
Հայրենագիտություն 2 2  
Երաժշտություն, պար 2 2  
Տեխնոլոգիա 2 2  
Ֆիզկուլտուրա 3 3  
Սովորողի ընտրությամբ բաղկացուցիչ
Սովորողի ընտրած գործունեություն 4 4  
Ընդամենը 28 28  
Տնային ուսումնական աշխատանք      
Լրացուցիչ կրթություն      

 

Ուսումնական պլանի պարզաբանումներ

1.Ուսումնական պլանը «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) սովորողի ուսումնառության պայմանագրի հավելվածն է:

  1. Կրթահամալիրի դպրոց սահմանված կարգով ընդունվում է սովորողը, որի ծնողն (օրինական ներկայացուցիչը) ընտրում է Ծրագիրը և սահմանված կարգով պայմանագիր կնքում ուսումնառության մասին

Ընդունելությունը կատարվում է «Մուտք կրթահամալիր» ուսումնական ճամբարով։

3.Դասարանում սովորողների թիվը 20-25 է: Սովորողի ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է 12-15 հոգիանոց խմբերով:

4.Ուսումնական պլանը կազմված է ընդհանուր, սովորողի ընտրությամբ բաղկացուցիչներից։

5.Սովորողի ուսումնական գործունեությունը կազմակերպվում է անհատական ուսումնական պլանով, որը սահմանված կարգով կազմվում է ուսումնական չորս շրջանների համար, այս ուսումնական պլանի հիման վրա։

6.Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածն են: Դրանք դպրոցի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:

7.Ուսուցումը կազմակերպվում է կրթահամալիրի (դպրոցի, դասարանի, դասընթացի, ակումբի, սովորողի ընտրությամբ գործունեության, լրացուցիչ կրթության, ուսումնական նախագծերի) ուսումնական օրացույցով: Դրանցով որոշվում են ուսումնական պարապմունքները և ճամբարները, ստուգատեսները, ծեսերը և տոները, ստեղծագործական այլ հավաքները։

8.Ուսումնական տարին սկսվում է 2018թ. օգոստոսի 30-ին, կազմված է չորս շրջանից՝

  • առաջին՝ 2018թ. օգոստոսի 30-ից 2019թ. հունվարի 8,
  • երկրորդ՝2019թ.  հունվարի 9-ից հունվարի 29,
  • երրորդ՝  հունվարի 30-ից մայիսի 28-ը,
  • չորրորդ` մայիսի 29-ից հունիսի 15-ը:

9.Ուսումնական շաբաթը 5-օրյա է: Ծնողի համաձայնությամբ շաբաթ օրերին  կարող են կազմակերպվել լրացուցիչ կրթության պարապմունքներ, հայրենագիտական, ուսումնական ճամփորդություններ, ուսումնական-հասարակական նախագծեր:

10.2019թ. հունվարի 9-ից 26-ը, մայիսի 29-ից հունիսի 8-ը կրթական ծրագիրը, սահմանված կարգով, կազմակերպվում է  նախագծային ուսուցման ճամբարում:

11.2018թ. սեպտեմբերի 4-8-ը, նոյեմբերի 6-10-ը, 2019թ. ապրիլի 2-6-ը, մայիսի 14-18-ը կրթական ծրագիրը կազմակերպվում է  նախագծային ուսուցման ստուգատեսով։

12.2018թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը,  2018թ. դեկտեմբերի 25-ից մինչև 2019թ. հունվարի 7-ը, մարտի 26-ից ապրիլի 1-ը, հունիսի 18-ից օգոստոսի 29-ը սովորողին տրվում է արձակուրդ։ Այդ շրջաններում ուսուցումը, որպես լրացուցիչ կրթություն, կազմակերպվում է «Ուսումնական արձակուրդ» նախագծով։

13.Ուսուցումը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներ կիրառելով: Սովորողը դպրոց է գալիս սահմանված տեխնիկական պայմաններին բավարարող անհատական նեթբուք-նոթբուք-պլանշետով, տանն ունի համացանց։ Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս սահմանված տեխնիկական պայմաններին բավարարող անհատական նեթբուք-նոթբուք-պլանշետով, տանն ունեն համացանց:

14.Մեդիագրադարանը, դպրոցական գրադարանը, դասավանդողի, կրթահամալիրի ուսումնական կենտրոնների  բլոգներըը սովորողին սահմանված կարգով տանը և դպրոցում ապահովում են անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային և տպագիր նյութերով, միջոցներով:

  1. Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական պարապմունքների տարբեր տեսակներով և ձևերով։

16.Ուսումնական պարապմունքները սահմանված կարգով կազմակերպվում են հիգիենիկ միջավայրում, այդ թվում՝ բացօթյա:

17.Սովորողի ուսումնական առաջադիմությունը, գործունեության արդյունքները, ճամբարներին, ճամփորդություններին, ստուգատեսներին, ֆլեշմոբներին, նախագծերին մասնակցությունը, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով  էլեկտրոնային գրանցում են ստանում:

19.Սովորողն ուսումնական գործունեության մեջ օգտագործում է համակարգչային տեքստային խմբագիր, ֆոտոխցիկ, ձայնագրիչ, համացանցում որոնողական ծրագիր, մոնտաժային որևէ ծրագիր, էլեկտրոնային բառարաններ, էլեկտրոնային քարտեզ, սովորում է ներկայացում կազմակարպելու ծրագիր:

20.Շրջապատի, նյութական միջավայրի բարելավման, ուսումնական-հասարակական (քաղաքացիական կրթության) նախագծերն իրականացվում են սահմանված կարգով:

21.Հիգիենիկ պահանջների պահպանումը, ուսումնական ներքին, արտաքին տարածքների, գույքի խնամքը սովորողի ինքնուրույնության և ինքնասպասարկման արդյունք են:

22.Անձնական ուսումնական բլոգի (կայքի) սահմանված կարգով վարումը սովորողի և դասավանդողի համար պարտադիր ուսումնական աշխատանք է:

23.Դասավանդողի բլոգին, դպրոցի, կրթահամալիրի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը, էլեկտրոնային հասցե ունենալ-վարելը, համացանցային տարածքներից՝ one drive, օգտվելը սովորողի ուսումնական աշխատանքն է:

24.Ծրագրի ամենօրյա 15 րոպե տևողությամբ ընդհանուր պարապմունքը` սահմանված կարգով, ուսումնական օրացույցին համապատասխան հրապարակված ծրագրով:

  1. «Հայրենագիտությունը» կազմակերպվում է ուսումնական ճամփորդությունների, բանահավաքչության, ուսումնական այլ նախագծերի ձևով, որպես բաղկացուցիչներ ներառում է նաև «Դիցաբանություն», «Հայոց եկեղեցու պատմություն»:

      26.Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է բնագիտական, բնապահպանական,                 բույսերի և կենդանիների խնամքի նախագծերի ձևով, ուսումնական ագարակում, լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա: Կարևորվում է «Արևային էներգիայի օգտագործումը» նախագիծը»:

27.Երաժշտության ուսուցումը կազմակերպվում է խմբային երգեցողության, պարերգի, պարի, երաժշտության ունկնդրման, համերգների, դասարանական երգչախմբի,  ծեսերի և տոների մասնակցության ուսումնական նախագծերի միջոցով:

28.«Տեխնոլոգիա» դասընթացը կազմակերպվում է խոհանոցային, բույսերի և կենդանիների խնամքի, դիզայնի, խեցեգործական, առողջության պահպանության, ծեսերի, տոների, ցուցադրությունների, տոնավաճառների մասնակցության ուսումնական նախագծերի ձևով:

29.4-րդ դասարանում ֆիզկուլտուրան ներառում է մարմնամարզություն, վազք, հեծանիվ, ծանոթացում տարբեր մարզաձևերի: Լողալ և հեծանիվ վարել կարողանալը 4-րդ դասարանն ավարտողի պարտադիր կարողություններ են: 5-րդ դասարանում ֆիզկուլտուրան սովորողի ընտրած անհատական կամ թիմային մարզաձևի պարապմունքներն են, մրցումները: Սովորողին առաջարկվող մարզաձևեր են նետաձգություն, սուսերամարտ, մարմնամարզություն, ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ: Սովորողը անվտանգ գործունեության հմտություններ գործնական եղանակով ձեռք է բերում բազմամարտի ուսումնական նախագծերի, քայլարշավների, հեծանվային արշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ: Որպես լրացուցիչ կրթություն՝ սովորողը կարող է ընտրել լող, հեծանիվ, սեղանի թենիս, ձիասպորտ:  

30.Տնային ուսումնական աշխատանքը սովորողի և ծնողի համաձայնեցված ընտրությամբ լրացուցիչ աշխատանք է, ամենամսյա ֆլեշմոբներ։

31.Սովորողն իր ընտրությամբ  շաբաթական 4 ժամ իրականացնում է մեդիալրագրողի, մաթեմատիկոսի, հայրենագետի, մարզիկի, բուսաբան-կենդանաբանի, պարտիզպանի, այգեգործի, դիզայների, քանդակագործի, հագուստի մոդելավորման, բնագիտական-տեխնիկական ստեղծագործություն, կինո-ֆոտոգործ, երաժշտություն (սոլֆեջիո, երաժշտական կոմպոզիցիա):

32.Լրացուցիչ կրթությունը կազմակերպվում է կրթահամալիրի դպրոցներում, ուսումնական կենտրոններում՝ սովորողի ծնողի հետ կնքվող լրացուցիչ կրթության պայմանագրով, որպես ուսումնառության պայմանագրի հավելված, սահմանված կարգով: Սովորողը կարող է լրացուցիչ ուսուցման դասընթաց ստանալ նաև կրթահամալիրից դուրս։

33.Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների, ընտրությամբ գործունեության, ուսումնական նախագծերի բաղկացուցիչն են:

34.Տևական շրջան Հայաստանից բացակայած, տարբեր պատճառներով ուսումնական ծրագիրը չյուրացրած սովորողի համար կրթական ծրագիրը սահմանված կարգով կարող է կազմակերպվել անհատական ծրագրերով:

35.Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է դպրոցի ղեկավարի, դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգներում և սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում:

36.Գնահատումը կատարվում  է ըստ ուսումնական շրջանների՝ սովորողի ուսումնական գործունեության հրապարակված արդյունքներով (ուսումնական բլոգ, ցուցադրություն, համերգ, ֆլեշմոբերի, ծեսերի-տոների, ստուգատեսների, ճամբարների, ճամփորդությունների մասնակցություն)։ Գնահատումը 10 միավորանոց համակարգով է:

37.Չորրորդ դասարանի վերջում, սահմանված կարգով, անցկացվում են ուսումնական աշխատանքի արդյունքների ուսումնասիրություններ, գիտելիքների ստուգում մայրենի և մաթեմատիկա առարկաներից:

Բնագիտություն

Բնագիտություն

2:Այսպես, օրինակ՝ մարդու համար կարևոր նշանակություն ունի բնափայտը: Փայտից նա պատրաստում է տարբեր իրեր, օգտագործում է դրանք շինարարության մեջ, ստանում է թուղթ և այլն: Այդ նպատակով ամեն տարի հարյուր հազարավոր հեկտար անտառներ են հատվում: Դրա հետևանքով ոչնչանում են նաև հատվող ծառերի կողքին աճող բույսերը և կենդանիների բնակատեղիները: Անտառների կրճատման հետևանքով նվազում են թթվածին արտադրող և օդը մաքուր պահող բուսածածկ տարածքները, դրա հետևանքով էլ քամին, անձրևը քշում-տանում են հողը: Փաստորեն ստացվում է, որ մարդը իր կարիքների համար հատում է անտառը, բայց գիտակցում է, որ դրանով անդառնալի հարված է հասցնում ինչպես բնությանը, այնպես էլ սեփական առողջությանը, որովհետև անտառները թթվածին արտադրող բնական գործարաններ են: Դրանց պատկերավոր անվանում են նաև երկրագնդի թոքեր:

Այսպիսով՝ մարդը չի կարող խուսափել բնական միջավայրը փոփոխելուց, բանի որ դրանով է բավարարում իր պահանջմունքները, բայց և պարտավոր է հնարավորինս վերականգնել բնությանը իր պատճառած վնասները: Պետք է միշտ հիշել, որ բնության բարիքներից օգտվելու են նաև հաջորդ սերունդները:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւէ մարդը վերափոխում բնությունը:

Հսկայական հողատարածքներ հազարամյակներ շարունակ մշակվել են մարդու կողմից, յուրացվել են նոր տարածություններ: Կառուցվել են խոշոր քաղաքներ, մեծ ջրամբարներ, ինչի արդյունքում հսկայական տարածքներ անցել են ջրի տակ:Մարդը երկրի ընդերքից այնքան օգտակար հանածոներ է արդյունահանել, որ դրա արդյունքում անգամ լեռներ են հողին հավասարվել: Այսօր արդեն մեր երկրագնդի վրա շատ քիչ տարածքներ կան, որոնց մարդու ձեռքը չի դիպել: Այս գործընթացը շարունակվում է, այսինքն՝ մարդը շարունակում Է վերափոխել բնությունը:  Մարդու համար կարևոր նշանակություն ունի բնափայտը: Այդ նպատակով ամեն տարի հարյուր հազարավոր հեկտար անտառներ են հատվում: Դրա հետևանքով ոչնչանում են նաև հատվող ծառերի կողքին աճող բույսերը և կենդանիների բնակատեղիները: Անտառների կրճատման հետևանքով նվազում են թթվածին արտադրող և օդը մաքուր պահող բուսածածկ տարածքները:

  1. Ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվում տնտեսության մեջ:

Մարդը երկրի ընդերքից օգտակար հանածոներ է հանել: Բնափայտը:

  1. Նայիր ձեր տան և դասարանի առարկաներինև փորձի՛ր պատասխանել, թե ինչպե՞ս են պատրաստվել դրանք, ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվել դրանց պատրաստման համար, ի՞նչ մասնագիտության տեր մարդիկ են պատրաստել դրանք:

Շատ առարկաներ կային, որոնք պատրաստված էին փայտից:

Շինարար, փայտագործ:

  1. Ինչո՞ւ Է անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել բնության նկատմամբ:

Բնության վնասելով, վնասում ենք նաև մեր առողջությանը:Քանի, որ ծառերը մեզ թթվածին են տալիս:

  1. Դու ինչպե՞ս ես հոգ տանում բնության պահպանության համար:

Ես բնությանը օգնում եմ, որ  ծառերը չեմ կոտրում, աղբը չեմ թափում գետնին:

 

Լրացուցիչ նյութ— մուլտֆիլմ՝ Պահպանենք Երկիր մոլորակը

Մայրենի

Մայրենի

Եղեգնուհի

Գետի մոտերքում բնակվում էին թափառական սևադեմ բոշաներ։ Թագավորը որ հեռացավ՝ մի բոշա աղջիկ գնաց նույն տեղը, ուր որ թագավորն էր, և տեսավ այնտեղ մի հրաշալի գեղեցկության աղջիկ։ Հարցրեց նրա ով լինելը, աղջիկն էլ ասաց, որ թագավորի հարսնացուն է, հիմա պիտի գան տանեն իրան։

Բոշան տեսավ, որ Եղեգնուհին շատ միամիտ է, ուզեց ինքը բռնել նրա տեղը։

― Դո՛ւրս եկ,― ասաց,― ջրիցը, ինձնից մի՛ քաշվիր։

Աղջիկը դուրս եկավ ափը թե չէ՝ բոշան նրան խեղդեց ու գցեց գետը, իսկ ինքը մերկացավ և ընկղմվեց ջրի մեջ, որ կարծեն, թե նա՛ է Եղեգնուհին։

Թագավորի նաժիշտները եկան փառավոր հագուստով և տեսան՝ ի՜նչ… մի սև, այլանդակ բոշա աղջիկ։

― Դո՞ւ ես,― ասացին,― Եղեգնուհին։

― Այո՛,― պատասխանեց աղջիկը։

― Հապա ինչո՞ւ ես սև ու տգեղ, նա շատ չքնաղ և աննման պետք է լինի։

― Գիտե՞ք,― ասաց բոշան,― դուք շատ ուշացաք, արևն այրեց ինձ և փոխեց կերպարանքս։ Բայց այս վնաս չունի, եթե ինձ պահեն շուշաբանդ պալատում, մի քանի օրից կրկին կստանամ իմ առաջվան գեղեցկությունը։

Հավատացին նաժիշտները, թագուհու հագուստ հագցրին և տարան ապարանք։ Թագավորը որ տեսավ՝ մնաց զարմացած։

― Սա իմ տեսած աղջիկը չէ,― ասաց։

Թագավորի որդին էլ որ տեսավ՝ ետ քաշվեց զզվանքով։

― Սա չէ,― ասաց,― իմ ուզածը։ Նա սպիտակ պետք է լինի, ինչպես հրեշտակ, իսկ սա սև է, ինչպես սատանա։

Խոսեցրին աղջկանը․ նա միևնույնն ասաց, ինչ որ նաժիշտներին։

― Լա՛վ,― ասացին և տարան դրին մի շուշաբանդ սենյակում, որ այնտեղ գեղեցկանա, և սկսեցին մեծ պատվով պահել։ Միայն տղան մոտ չէր գնում․ նա զգում էր, որ բանի մեջ չարի մատը կա խառնված, որ այստեղ մի խարդախություն կա, բայց ինչպե՞ս իմանա եղելության որպիսությունը։

3

Շատ տխուր է թագավորի որդին։ Օրեր են անցնում, բայց նորահարսի գեղեցկանալու մասին լուր չկա․ ինչքան լավ են պահում, այնքան ավելի է պլպլում նա, ինչպես սև սաթ, և գիրանում ու հաստանում է խոզի պես։

Թագավորի որդին իր մտատանջությունն ու սրտնեղությունը փարատելու համար գնաց դեպի գետի ափն զբոսնելու։ Այնտեղ նա ձկնորսներ տեսավ, որոնք ուռկանով ձուկն էին որսում։ Կանչեց նրանց իր մոտ և ասաց.

― Ուռկաններդ ձգեցե՛ք ահա այսինչ տեղը, ուզում եմ բախտս փորձել, ինչ որ դուրս գա՝ իմս է։ Ուռկանը ձգեցին, և դուրս եկավ մի հրաշալի ձուկն՝ ինքն արծաթի, իսկ թևերը ոսկի։ Զարմացան որսորդները, այնպիսի ձուկն նրանք ո՛չ լսած և ո՛չ տեսած էին։

― Քե՛զ է միայն արժանի այս ձուկը,― ասացին նրանք թագավորի որդուն,― եթե առանց քեզ էլ բռնած լինեինք, պիտի բերեինք քեզ ընծա։

― Շնորհակա՛լ եմ,― ասաց թագավորի որդին և նրանց լավ վարձատրեց։ Ձուկը տարավ և ձգեց իր ծաղկանոցի ավազանը, և այնուհետև էլ նրա մոտից չէր հեռանում, նրան նայելուց չէր կշտանում, նրա մոտ էր ուտում, խմում և ննջում։

Բոշա աղջիկն իմացավ, որ մի հրաշալի ձուկ է բռնել թագավորի որդին, և իսկույն հասկացավ, որ նա ի՛նքն է Եղեգնուհին, որ սպանվելուց հետո ձկան կերպարանք է ստացել, էլ քունը չտարավ։ Եվ մեկ օր ասաց նաժիշտներին.

― Ի՞նչ կարող եմ գեղեցկանալ, քանի որ թագավորի որդին խորշում է ինձանից և իր սերը մի ձկան է տվել։ Եթե այդ գեղեցիկ ձուկը մորթեն և ուտեցնեն ինձ՝ իմ գեղեցկությունը կրկին վրաս կգա։

Այս բանը շատ որ ասաց և հավատացրեց ամենքին՝ ճարահատյալ ձուկը մորթեցին և ուտեցրին բոշային, բայց նա էլի մնաց բոշա ու բոշա։

 

  • Բացատրի՛րեղեգնուտ, բոշա, չոլեչոլ, շուշաբանդ, նաժիշտ, խարդախություն, ուռկան, ընծա, ճարահատյալ, եղելություն  բառերը:

 

եղեգնուտ- Եղեգով պատված տեղ

բոշա- Մուրացկան

չոլեչոլ- Չոլեչոլ գցել

շուշաբանդ Ապակեպատ

նաժիշտ- Սպասավոր, աղախին

խարդախություն— Խաբեբայություն, խորամանկություն, նենգություն, Կեղծիք, կեղծարարություն

ուռկան- Ձուկ որսալու ցանցահյուս, ձկնորսական ցանց

ընծա- նվեր

ճարահատյալ— Ճարահատված, ճարը կտրած

եղելություն-  դեպք, իրադարձություն

  • Թագավոր, թագուհի, խարդախությունբառերն ածանցավոր բառեր են: Առանձնացրո՛ւ ածանցները արմատներից:

 

Թագավոր-թագ-ավոր

Թագուհի-թագ-ուհի

Խարդախություն-խարդախ-ություն

 

  • Ուռկանձուկ, ավազան, ձկնորսբառերը դարձրո՛ւ հոգնակի:

Ուռկան-ուռկաններ

Ձուկ-ձկներ

Ավազան-ավազաններ

Ձկնորս-ձկնորսներ

 

  • Բոշա, շուշաբանդ, մարդիկ, հեշտ, եղեգնուտբառերի շարքում կա մեկը, որը գոյական չէ. մնացածը գոյականներ են: Գտի՛ր և դո՛ւրս գրիր այդ բառը և որոշի՛ր, թե այդ բառն ինչ խոսքի մաս է:

Բոշա-գոյական

շուշաբանդ -գոյական

մարդիկ- գոյական

հեշտ-ածական

եղեգնուտ- գոյական