Բնագիտություն

Չիր

Չրերն առողջարար են, քանի որ դրանցում բոլոր սննդարար տարրերն ավելի կենտրոնացված են, էներգետիկ արժեքը 6-10 անգամ բարձր է՝ կախված չրի տեսակից: Հրաշալի կերպով տաքացնում են օրգանիզմը և հավելյալ էներգիա հաղորդում: Էներգիան այսպիսով անմիջապես լցվում է արյուն, այդ իսկ պատճառով դրանք հատկապես ֆիզիկական ծանր վարժություններից հետո խորհուրդ են տրվում մարզիկներին: Տարբեր երկրներում ամենահաճախ օգտագործվող չրերն են՝ թզի չիրը, սալորաչիրը, խնձորի, տանձի, ծիրանի, խաղողի (չամիչ), արքայախնձորի չիրը, խուրման, և այլն:

Չիրը՝ մագնեզիումի և կալիումի աղբյուր

100գ չիրը պարունակում է միջինում 600-800 մգ կալիում: Իսկ ծիրանի չիրը պարունակում է նույնիսկ 1370մգ կալիում, բանանի չիրը՝ 1490մգ: Չրերը պարունակում են մեծ քանակությամբ երկաթ: Բացի այդ, հարուստ են վիտամիններ C, E-ով և բետա-կարոտինով:

Ինչպե՞ս պետք է ուտել չիրը

Մասնագետները պնդում են, որ չրերը պետք է ուտել տարեկան չափավոր քանակությամբ: Մասնագետների մեկ այլ խումբ խորհուրդ է տալիս խուսափել հիմնական ուտելիքից հետո չիր ուտելուց, քանի որ դրանք դանդաղեցնում են մարսողական գործընթացը և չափազանց մեծ կալորիաներ են պարունակում:

Նիհարող մարդկանց խորհուրդ է տրվում թզի և սալորի չիրը, քանի որ դրանք պարունակում են մանրաթելեր: Չափազանց քաղցած ժամանակ 2-3 թզի չիր կերեք, քանի որ դրանք հարուստ են մագնեզիումով և մանրաթելերով և ավելի քիչ կալորիաներ են պարունակում, քան մյուսները:

Ծիրանի չիրը խորհուրդ է տրվում պրոֆեսիոնալ մարզիկներին և այն մարդկանց, ովքեր կանոնավոր կերպով մարմնամարզությամբ են զբաղվում, քանի որ չրերը պարունակում են մեծ քանակությամբ կալիում, որը շատ կարևոր է մկանների աշխատանքի համար: Կարևոր է իմանալ, որ 5 հատիկ չիրը պարունակում է օրգանիզմին այնքան անհրաժեշտ երկաթի և հանքանյութերի քանակության 20%-ը:

Սալորաչիրը սև սալորի չորացված ձևն է և ունի շատ լավ համային և օգտակար հատկություններ: Չորացնելու համար ամենալավ սորտերը համարվում են հունգարա-իտալաական սորտերը, քանի որ դրանք պարունակում են շաքարի մեծ քանակություն և ունեն բավականին մսալի պտուղ: Հենց այս հատկություններն են թույլ տալիս չորացնել պտուղները առանց որևիցե ֆերմենտների և ստանալ ընտիր սալորաչիր:

Սալորաչիրը հանդիսանում է բարձր կալորիականությամբ մթերք ածխաջրերի և շաքարի բարձր պարունակությամբ: 100 գրամ սալորաչիրը պարունակում է 231 կկալ: 100 գրամ չորացված (ամբողջությամբ ջրազրկված) սալորաչիրը պարունակում է 339 կկալ: Իսկ 100 գրամ շոգեխաշած սալորաչիրը պարունակում է 113 կկալ: Համեմատաբար քիչ պալորիականություն է պարունակում պահածոյացված սալորաչիրը 103 կկալ 100 գրամում:

Շուկայում սալորաչիր գնելիս անպայման պետք է ուշադրություն դարձնել դրա արտաքին տեսքին: Որակյալ սալորաչիրը պետք է լինի սև գույն և ունենա թեթև աննշան փայլ: Պետք է մսոտ լինի, մի քիչ փափուկ և առաձգական՝ ճկվող: Իսկ ահա դարչնագույն երանգները ցույց են տալիս, որ մրգի մշակման ժամանակ եղել են ինչ-որ սխալներ: Նման մշակման ընթացքում սալորաչիրը կորցնում է իր օգտակար հատկությունները և վիտամինահանքային նյութերի հարուստ պաշարը: Նման սալորաչիրը հաճախ դառնահամ է լինում: 

Оставьте комментарий