Հաշվետվություն·Ճամփորդություն·Մայրենիի ստուգատես

Ճամփորդություն դեպի Մեղրաձոր

Մենք այնքան էինք սպասում հինգշաբթի օրվան, որովհետև մենք Ճամփորդության էինք: Եվ այդ օրը եկավ, 4-րդ դասարանցիները և 5-րդ դասարանցիները նստեցին ավտոբուսը և գնացինք: Գնալը տևեց 1ժ 20ր: Մենք տեսանք  Սևանա լիճը, քաղաքից դուրս եկանք հետո անցանք Ծաղկաձորի կողքով: Մենք տեղ հասանք,  կամուրջով անցանք և նստեցինք, որ հաց ուտենք: Ուտելուց հետո բարձունքը հաղթահարեցինք: Այդտեղ եկեղեցի կար, Թեժառույքի վանական համալիրը, գնացինք աղոթեցինք, երգեցինք, եկեղեցու կողքը խոտերի մեջ նստեցինք  հանգստացանք, հետո խաղացինք գնդակով:  Ես ու Յանան  բատմիտոն խաղացինք: Իսկ հետո մենք իջանք  կամուրջի մոտ և անցանք կամուրջը: Մենք նստեցինք ավտոբուսը և գնացինք մայր դպրոց, նստեցինք  մեքենաները ու գնացինք  տուն: Այսօրը շատ լավ ու հետաքրքիր անցավ:

Оставьте комментарий